Ջենիֆեր Լոպեսը 9 մլն դոլար արժողությամբ ադամանդներով փայլել է կարմիր գորգին
Հոլիվուդյան դերասանուհի ու երգչուհի Ջենիֆեր Լոպեսն ԱՄՆ կինոդերասանների Գիլդիայի մրցանակաբաշխությանը (SAG Awards) ներկայացել է միլիոնավոր դոլարներ արժեցող զարդերով, հայտնում է Enews պորտալը։
Լատինոամերիկացի երգչուհին միջոցառմանը մասնակցել է փեսացուի՝ բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսի հետ։ «Մերկապարուհիներ» ֆիլմում դերակատարման համար Ջեյ Լոն առաջադրված էր «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում։
Կինոաստղը միջոցառման համար էլեգանտ սեւ զգեստ էր ընտրել, որը զարդարված էր ատլասե երկար բանտով։ Հագուստը մերկացնում էր նրա մեջքը։ Ջենիֆերն հավաքել էր մազերը եւ ջերմ երանգներով չափավոր դիմահարդարում ընտրել։
Դերասանուհին երեկոյան կերպարն ամբողջացրել է Հոլիվուդի ոսկե դերաշրջանի ոճի զարդերով՝ ականջօղեր, խոշոր վզնոց, թեւնոց եւ ադամանդներով զարդարված մատանիներ՝ 9 մլն դոլար արժողությամբ։ Ոսկերիչները Ջեյ Լոյի թանկարժեք իրերը համեմատել են նրանց հետ, որոնք շատ էր սիրում կրել Գրեյս Քելին։
Լոպեսը մրցանակը զիջել է Լորա Դերնին, որն «Ամուսնական պատմություն» ֆիլմում նարցիս փաստաբանի է մարմնավորել։ Հաղթողի անունը հայտարարելուց հետո Ջենիֆերը չի տխրել. նա կանգնած ծափահարել է գործընկերոջը, որը մրցանակը ստանալու համար բեմ էր բարձրանում։