Netflix-ը ցանկանում է արքայազն Հարիին և Մեգան Մարքլին նկարահանել Եղիսաբեթ Երկրորդի մասին սերիալում
Netflix սթրիմինգային ծառայությունը հետաքրքրված է աշխատել արքայազն Հարիի ու նրա կնոջ՝ Մեգան Մարքլի հետ։ Այս մասին հայտնել է ընկերության բովանդակության տնօրեն Թեդ Սարանդոսը, գրում է Gazeta.ru-ն՝ վակայակոչելով Deadline-ը։
Նրա խոսքով՝ հարթակը կարող է թագավորական ընտանիքի նախկին անդամներին ներգրավվել «Թագ» սերիալի աշխատանքներում։ Այն պատմական դրամա է Եղիսաբեթ Երկրորդ թագուհու կառավարման մասին։ Այս պահին նկարահանվել է սպասվոց վեց եթերաշրջաններից երեքը։
Ընդ որում, The Mirror-ի հաղորդմամբ՝ Հարին եւ Մեգանը Եղիսաբեթ թագուհուն խոստացել են խուսափել կասկածելի գործարքներից, որոնք հակասում են միապետության արժեքներին եւ իրենց բիզնես նախագծերի վերաբերյալ խորհրդակցել նրա հետ. համենայն դեպս, նրանց ինքնուրույն կյանքի առաջին տարվա ընթացքում։
Ավելի վաղ Հարին արդեն իսկ հայտարարել է, որ ամերիկացի հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրիի հետ վավերագրական հեռուստանախագիծ է նկարահանում Apple TV-ի համար, որը նվիրված է հոգենական առողջության խնդրին։