Բանգլադեշում 10 մարդ մահապատժի է դատապարտվել 2001 թվականի ահաբեկչության մեղադրանքով
Բանգլադեշում 10 մարդ մահապատժի է դատապարտվել 20 տարի առաջ երկրի Կոմունիստական կուսակցության հանրահավաքի ժամանակ ռումբի պայթյուն իրագործելու մեղադրանքով, որ հետեւանքով զոհվել էր 5 մարդ, փոխանցում է AFP-ն:
2001 թվականի հունվարին Դաքայում Բանգլադեշի Կոմունիստական կուսակցության հանրահավաքի ժամանակ մի քանի ռումբեր էին պայթեցվել:
Դաքայի քաղաքային դատախազ Աբդուլլահ Աբուն հայտնել է, որ 10 մարտիկներ մահապատժի են դատապարտվել: «Նրանք պայթյուն էին կատարել իրենց ջիհադի շրջանակում: Նրանք ցանկանում էին անարխիա ստեղծել»,- ասել է նա: