Թինա Կանդելակին պատմել է՝ ինչու է ամուսնացել իրենից երիտասարդ տղամարդու հետ
Հեռուստահաղորդավարուհի Թինա Կանդելակին «GQ Russia»-ին տված հարցազրույցում մանրամասներ է բացահայտել իր ու ամուսնու՝ Վասիլի Բրովկոյի հետ հարաբերությունների մասին, որը նրանից երիտասարդ է 11 տարով։
Զրույցի ընթացքում Թինան պատմել է, որ իրենք ծանոթացել են, երբ Վասիլին ընդամենը 23 տարեկան է եղել։ Հարաբերությունները հեռու են եղել սիրայինից. ապագա ամուսինն ու կինը շփվում էին բացառապես աշխատանքային հարցերով։ Սակայն այդ պահին արդեն Կանդելակիին գրավել էին Բրովկոյի անզուսպ էներգիան եւ սուր միտքը։
«Վասիլիի մեջ ինձ այն գրավեց, որ ինձ հետաքրքիր էր նրա հետ ինչ-որ բան անել։ Նա արձագանքում էր իմ բոլոր խելահեղ գաղափարներին։ Վասիլիի այդ հատկանշները՝ մշտապես առաջ շարժվել, ինչ-որ նոր բան մտածել, կանգ չառնել, այդ թվում կապված են նրա տարիքի հետ, նա շատ երիտասարդ է»,- «GQ Россия»-ին տված հարցազրույցում հայտարարել է Թինան։
44-ամյա հեռուստահաղորդավարուհու խոսքով՝ այս տարիքային տարբերությունը մեկնաբանվում է իր անհավանական էներգիայով եւ ամուսնու՝ այդ էներգիային անհավանական արձագանքելու կարողությամբ։
Կանդելակիի ու հայտնի ձեռնարկատեր Վասիլի Բրոկվոյի սիրավեպը սկսվել է, դեռ երբ նրանք միասին աշխատել են «Ապոստոլ» ընկերությունում։ Թինան այդ ժամանակ դեռ ամուսնացած է եղել, սակայն դա նրանց սիրո համար խոչընդոտ չի դարձել։ Սիրահարներն ամուսնացել են 2014թ.-ին, իսկ հանրությունն այդ մասին իմացել է միայն երկու տարի անց։