Բրեդ Փիթը կրկին սիրախաղ է սկսել Ջենիֆեր Էնիսթոնի հետ
Լոս Անջելեսում հանձնել են «SAG Awards-2020»-ը (ԱՄն կինոդերասանների Գիլդիայի մրցանակաբաշխություն), իսկ երեկոյի գլխավոր իրադարձություն է դարձել հոլիվուդյան դերասաններ Ջենիֆեր Էնիսթոնի եւ Բրեդ Փիթի հուզիչ շփումը։
Հոլիվուդյան դերասանը «Կինոդերասանների գիլդիայի» մրցանակ է ստացել «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմում դերակատարման, իսկ Ջենիֆեր Էնիսթոսնը՝ «Լավագույն դերասանուհի դրամատիկական սերիալում» մրցանակը «Առավոտյան շոու» սերիալում դերի համար։ TMZ-ի հաղորդմամբ՝ երկրպագուներն ուշադրություն են դարձրել այն հանգամանքին՝ ինչպես է Փիթը ժպտում, երբ Էնիսթոնը բեմում ստանում է իր մրցանակը։
Կուլիսների ետեւում Ջենիֆերը մոտեցել է Բրեդին ու անկեղծորեն շնորհավորել նրան։ Նրանք գրկախառնվել են եւ չեն թաքցրել զգացմունքները, անկախ նրանից, որ բոլորը սկսել են լուսանկարել նրանց։ Արդեն մոտ մեկ տարի է՝ ժամանակ առ ժամանակ տեղեկություններ են տարածվում Փիթի ու Էնիսթոնի սիրավեպի մասին, սակայն այդ խոսակցությունները ոչ մի կերպ չեն հաստատվում։