Հայաստանը եւ Չինաստանը էլ ավելի մոտ դարձան. Տիգրան Ավինյան
Հայաստանը եւ Չինաստանը էլ ավելի մոտ դարձան: Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
«Երեկ (հունվարի 19-ին) ուժի մեջ մտավ «ՀՀ կառավարության եւ ՉԺՀ կառավարության միջեւ սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձության սկզբունքով վերացման մասին» համաձայնագիրը:
Սա նշանակում է, որ ՀՀ ու ՉԺՀ քաղաքացիները ազատվում են մուտքի արտոնագրի (վիզա) պահանջից՝ երկրի տարածք մուտք գործելու ամսաթվից մինչեւ 90 օր ժամկետով»,-գրել է նա: