Ստամբուլի քաղաքապետը Դինքի սպանության օրը ցավակցական գրառում է արել
Առաջին անգամ Ստամբուլի քաղաքապետը Հրանտ Դինքի սպանության տարելիցի օրը ցավակցական գրառում է արել։
Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն Twıtter–ի իր էջում գրել է. «Հրանտ Դինքը սրտում ու խոսքում խաղաղությամբ լի լրագրող էր։ Մեր երկրի ու պատմության համար շատ ցավալի ձեւով հեռացավ։ Երբ Հրանտի անունը լսում ենք, այդ ցավը կրկին զգում ենք։ Հարգում եմ իր հիշատակը, թող հոգին լուսավորվի»։
Նշենք, որ 2006 թվականի հունվարի 19–ին, Հրանտ Դինքն սպանվեց իր գլխավորած «Ակոս» թերթի խմբագրության առջև։