Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ին ձեռնտու են Ռուսաստանի և Չինաստանի հետ լավ հարաբերությունները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահ է, որ Վաշինգտոնին ձեռնտու է Մոսկվայի եւ Պեկինի հետ լավ հարաբերությունների պահպանումը, սակայն մյուս երկրներին չի կարելի թույլ տալ ԱՄՆ-ին օգտագործել իրենց շահերի համար: Նա այս մասին հայտարարել է Տեխաս նահանգում ամերիկյան ագրարային հատվածի առջեւ ելույթ ունենալիս, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Լավ է Չինաստանի հետ լավ հարաբերություններ ունենալը, Ռուսաստանի հետ եւս լավ է, ինչպես մաեւ շատ այլ երկրների հետ: Բայց մենք չենք ուզում, որ մեզ օգտագործեն իրենց շահերի համար»,- ասել է ԱՄՆ նախագահը:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2019-ի դեկտեմբերին Վաշինգտոն աշխատանքային այցի արդյունքներով հայտարարել էր, որ Թրամփը գիտակցում է Ռուսաստանի հետ լավ հարաբերությունների օգուտը, բայց Միացյալ Նահանգներում ուժեր կան, որոնք համաձայն չէն այս տեսակետին եւ խանգարում են երկու պետությունների միջեւ շփումների հաստատմանը: