Թուրքիան կոչ է արել ԵՄ-ին դադարել «թուրք կիպրացիների նկատմամբ կողմնակալ քաղաքականությունը»
Թուրքիան կոչ է արել Եվրամիությանը դադարել «թուրք կիպրացիների նկատմամբ կողմնակալ քաղաքականությունը»՝ պաշտպանելով Միջերկրական ծովի ջրերում հորատման իր իրավունքը, հաղորդում է Reuters-ը:
«ԵՄ-ը 2003 թվականից լռել է մեր երկրի եւ արեւելյան Միջերկրական ծովի տարածքում թուրք կիպրացիների իրավունքների ուզուրպացիայի մասին»,-իր հայտարարության մեջ նշել է Թուրքիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Համի Աքսոն:
«Նախ Եվրամիությունը պետք է վերջ տա արհմիությունների նկատմամբ համերաշխության քողի ներքո այդ քաղաքականությանը, որը հեռու է իրականությունից, կանխակալ է եւ տարբերվում է երկակի ստանդարտներով»,-ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Կիպրոս կղզին կիսվել է 1974 թվականին թուրքերի ներխուժման հետեւանքով: Թուրքիան աջակցություն է ցուցաբերում Կիպրոսի հյուսիսում ներխուժած թուրք կիպրացիներին:
Վերջերս Թուրքիան սկսել էր հորատման աշխատանքներ իրականացնել Կիպրոսի ափերի տարածքում՝ առաջացնելով Հունաստանի եւ ԵՄ-ի իշխանությունների բացասական արձագանքը: