ԵՄ-ն նախազգուշացրել է Թուրքիային Կիպրոսի մերձափնյա գոտում աշխարհագրական հետախուզության անթույլատրելիության մասին
Լիբիայի հարցով Բեռլինում կայանալիք համաժողովի նախօրեին Եվրամիությունը նախազգուշացրել է Թուրքիային Կիպրոսի մերձափնյա գոտում աշխարհագրական հետախուզական աշխատանքներ կատարելու անթույլատրելիության մասին, որը Անկարան փորձում է օրինականացնել Արեւելյան Միջերկրական ծովի տարածքը Ֆաիզ Սարաջի ղեկավարությամբ Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության հետ կիսելու մասին համաձայնագրի միջոցով: Այդ մասին կիրակի տարածած հայտարարության մեջ նշել է ԵՄ արտաքին գործերի մամուլի ծառայության ղեկավար Ժոզեֆ Բորելը, հաղորդումէ ՏԱՍՍ-ը:
«Միջազգային հանրության բոլոր անդամները պետք է զերծ մնան ցանկացած գործողություններից, որոնք կարող են վտանգել տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը,-նշել է նա:-Թուրքիայի մտադրությունն այդ տարածքում ածխաջրային հանքավայրերի շուրջ կրկին աշխատանքներ սկսելու մասին հենց այդ ուղղությամբ է շարժվում»:
Ավելի վաղ ԵՄ-ն արդեն սահմանել էր Թուրքիայի դեմ պատժամիջոցներ Եվրոպական միության անդամ համարվող Կիպրոսի ափերի մերձակայքում վիճելի ջրերում հետախուզական աշխատանքներ իրականացնելու համար: