Չեխիայում հոգեկան առողջության կենտրոնում հրդեհ է բռնկվել. զոհվել է ութ մարդ
Ութ մարդ է զոհվել հրդեհի հետեւանքով, որը բռնկվել էր Չեխիայում հոգեկան առողջության խնդիրներ ունեցողների կացարանում, հաղորդում է Associated Press-ը:
Տարածաշրջանային հրշեջ ծառայության մամուլի քարտուղար Պրոկոպ Վոլենիկը հայտնել է, որ ողբերգական պատահարը տեղի է ունեցել երկրի հյուսիս-արեւմուտքում Գերմանիայի հետ սահմանակից Վեյպթրի քաղաքում տեղական ժամանակով 05:00-ի շրջանում:
Վատ եղանակային պայմանների պատճառով ուղղաթիռներից օգտվել չկարողացած իրենց չեխ գործընկերներին օգնության են հասել Գերմանիայից փրկարարները:
Վոլենիկի խոսքով՝ հրդեհի հետեւանքով 30 մարդ ստացել է տարբեր աստիճանի այրվածքներ: Նրանցից մեկի վիճակը գնահատվում է որպես ծանր:
Հրդեհի պատճառները հետաքննվում են:
Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը ցավակցել է հրդեի զոհերի ընտանիքներին: