Ս. Գայանե վանքում կատարվել է հոգեհանգստյան կարգ Բաքվի և Սումգայիթի ջարդերի 30-րդ տարելիցի առիթով. (Լուսանկարներ)
Ս. Գայանե վանքում այսօր՝ հունվարի 19-ին կատարվել է հոգեհանգստյան կարգ Բաքվում և Սումգայիթում իրականացված ջարդերի 30-րդ տարելիցի առիթով: Այս մասին տեղեկանում ենք Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի ֆեյսբուքան էջից։
Հոգևոր դասը և ներկա հավատավոր ժողովուրդն աղոթք բարձրացրեցին առ Աստված ջարդերին զոհ գնացած հայորդիների հոգու խաղաղության և հանգստության համար: