«Լռություն կա, որ խոսքերից պերճախոս է»․ Լիլիթ Կարապետյանը հմայիչ կերպարում
Երգչուհի Լիլիթ Կարապետյանը միկրոբլոգի իր հետեւորդներին հաճախ է ներկայացնում գեղեցիկ, հրապուրիչ սելֆիներ ու տեսանյութեր, որոնք գրեթե միշտ արժանանում են երկրպագուների կողմից բազմաթիվ գովեստի խոսքերի:
Լիլիթ Կարապետյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հմայիչ կերպարում։ Կադրում երգչուհին կրում է սեւ, թավշյա զգեստ։ Կերպարն ամբողջացրել է կարմիր շրթներկը։ Հրապարակմանը կից երգչուհին մեջբերել է Դերենիկ Դեմիրճյանին՝ գրելով․ «Լռություն կա, որ խոսքերից պերճախոս է»: