Լիբիան Հաֆթարին հանձնելը պատմական սխալ կլիներ․ Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Լիբիայի ազգային բանակի ղեկավար Խալիֆ Հաֆթարին Լիբիան հանձնելը պատմական սխալ կլիներ՝ հայտնում է TASS-ը:
Թուրքիայի ղեկավարը շեշտել է, որ եթե Եվրամիությունը պատշաճ կերպով չաջակցի Ֆաիզ Սարաջի գլխավորած Լիբիայի ազգային համաձայնության կառավարությանը, ապա նա կդավաճանի իր արժեքները, որոնք ներառում են ժողովրդավարություն և մարդու իրավունքներ:
Նա հավելել է, որ «ԵՄ-ն աշխարհին պետք է ցույց տա, որ միջազգային ասպարեզում կարևոր դերակատար է»: