Պուտինը անդրադարձել է նախագահի անժամկետ լիազորությունների խնդրին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում Հայրենական մեծ պատերազմի վետերանների հետ հանդիպման ժամանակ խոսել է իշխանության ղեկին մեկ անձի անժամկետ մնալու հարցի մասին և ասել է, որ չարժե վերադառնալ նման պրակտիկային: Նրա խոսքերը շաբաթ օրը՝ հունվարի 18-ին, հրապարակել է Interfax-ը:
Երկրի ղեկավարի հետ զրույցի ընթացքում վետերաններից մեկը առաջարկել է հրաժարվել նախագահի՝ սահմանված ժամկետով լիազորությունների սահմանափակումից և ամրագրել այն Սահմանադրությամբ: Ի պատասխան՝ Պուտինը նշել է, որ ինքը հասկանում է որոշ քաղաքացիների վախերը՝ կապված այն անկայունության հետ, ինչին կարող է հանգեցնել նախագահի փոփոխությունը, բայց շեշտել է, որ կարիք չկա վերակենդանացնելու այն պրակտիկան, որը գոյություն ուներ խորհրդային տարիներին:
«Շատ մտահոգիչ կլիներ վերադառնալ 80-ականների կեսերի իրավիճակին, երբ պետության ղեկավարները, մեկը մյուսի հետևից մնալով իշխանության ղեկին մինչև իրենց օրերի ավարտը, հեռացան՝ միաժամանակ չապահովելով անհրաժեշտ պայմաններ իշխանափոխության համար … Այն իրավիճակին, որը եղել է 80-ականների կեսերին, ավելի լավ է չվերադառնալ», – ասել է Պուտինը: