Մեծ Բրիտանիայի իշխանությունները բրեքզիթի արդյունքում բիզնեսի համար ցավալի հետեւանքներ են կանխատեսում
Բրիտանական կառավարությունը հայտարարել է հունվարի 31-ի երեկոյան հատուկ միջոցառումների անցկացման մասին, երբ երկիրը պաշտոնապես դուրս կգա Եվրամիության կազմից, հաղորդում է Associated Press-ը:
Ընդ որում, Մեծ Բրիտանիայի գանձապետարանի կանցլեր Սաջիդ Ջավիդը մտավախություն է հայտնել, որ որոշ բիզնես սեկտորներ կտուժեն բրեքզիթի արդյունքում:
Financial Times-ի հետ զրույցում նա նշել է, որ Մեծ Բրիտանիայում համապատասխան կանոնները չեն համապատասխանի ԵՄ-ի հետ, եւ այդ փոփոխությունները կարող են վնասել բիզնեսին: Իսկ այժ ԵՄ-ը երկրի խոշորագույն առեւտրային գործընկերն է:
Մեծ Բրիտանիան պաշտոնապես դուրս կգա ԵՄ կազմից հունվարի 31-ի երեկոյան: Հենց այդ ժամանակ նախարարների կաբինետի նիստի ընթացքում երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնը կդիմի բրիտանացիներին: