Ողբերգական դեպք Արթիկում. էլեկտրաենթակայանում հայտնաբերվել է 46–ամյա տղամարդու դի (Լուսանկարներ)
Շիրակի մարզում, այսօր՝ հունվարի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 16:00-ի սահմաններում ոստիկանության Արթիկի բաժին ահազանգ է ստացվել, որ Լմբատի թաղամասի Էլեկտրաենթակայանում տղամարդու դի կա:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու փրկարարները նշված ենթակայանում հայտնաբերել են Արթիկ քաղաքի բնակիչ, 46-ամյա Արմեն Հ.-ի դին:
Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածն աշխատում էր «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության Արթիկի էլեկտրացանցում՝ որպես էլեկտրամեխանիկ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ Արմեն Հ.-ն մահացել է հոսանքահարվելու հետեւանքով:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: Դեպքի վայր են ժամանել նաեւ «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության Շիրակի մարզի պատասխանատուները: