Քևին Քոսթները դարձավ 65 տարեկան. 5 ֆիլմ, որոնք առաջարկում ենք դիտել այսօր
Ամերիկացի հայտնի դերասան, պրոդյուսեր եւ կինոռեժիսոր Քեւին Քոսթներն այսօր՝ հունվարի 18-ին, նշում է ծննդյան 65-ամյակը: Դերասանը «Օսկարի», «Ոսկե Գլոբուսի» եւ «Էմմիի» դափնեկիր է:
Նա իր կարիերան սկսել է փոքրիկ դերերով եւ հասել հայտնիության «Անորսալիները» ֆիլմում Էլիոթ Նեսի դերով:
Քոսթների ֆիլմացանկն ընդգրկում է բազմաժանր ժապավեններ. նա այն դերասանն է, որին կարող եք տեսնել, ինչպես դետեկտիվ, այնպես էլ ֆանտաստիկ եւ պատմական ժանրերում:
Այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ ցանկից ընդամենը 5-ը, որնցից կարող եք ընտրություն կատարել երեկոյան ժամանցի համար:
«Թիկնապահը»/Bodyguard
«Ռոբին Հուդ. ավազակների արքայազնը»/Robin Hood: Prince of Thieves
«Պարեր գայլերի հետ»/Dances with Wolves
«Հանցագործը»/Criminal
«Ճպուռը»/Dragonfly