Ուտում եւ նիհարում է․ Լոլիտան կիսվել է «դիետիկ» ճաշացանկով (Տեսանյութ)
Լոլիտա Միլյավսկայան խիստ նիհարել է եւ հիանալի տեսք ունի։ Այն մասին, թե ինչպես է դա նարն հաջողվել, երգչուհին պատմել է Instagram-ում՝ կիսվելով «դիետիկ» ճաշացանկով։ Տեսանյութում փոփ-դիվան ախորժակով ուտում է եփած կարտոֆիլ ու ձկան պահածո։ Ընթրիքն ուտելիս աստղը բարձրագոչ «քաղաքական հայտարարություն» է արել։
«Իմ բոլոր ընկերներն ու գործընկերները գրում են, որ կառավարությունը հրաժարական է տվել։ Իսկ ես խոհանոցում կանգնած ուտում եմ խաշած կարտոֆիլ եւ ինչ-որ բան եմ հանում տարայից: Չգիտեմ՝ դա լավ է, թե վատ, բայց ես ինչպես կերել եմ, այնպես էլ կամ ու կլինեմ», - հայտարարել է նա։
Երկրպագուները գնահատել են Լոլիտայի հումորի զգացումը եւ նշել, որ նա շատ «վարակիչ» է ուտում:
«Չեք հավատա, այնպես ուզեցի։ Գնացի շպռոտի ու պաշտետի հետեւից», «Գնամ սառնարանի մոտ», - գրել են հետեւորդները։
«Այդ պատճառով էլ ժողովուրդը սիրում է Լոլիտային․ ոչ միայն տաղանդի ու լավատեսության, այլեւ մեծամտության բացակայության համար: Գուցե դուք պետք է Դումա գնաք», - հետաքրքրվել է օգտատերը։
Տեսանյութը` այստեղ: