Նազենի Հովհաննիսյանի ձմեռային կերպարը
Դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ձմեռային կերպարում։
Instagram-յան էջում հրապարակված կադրում դերասանուհին կրում է սեւ երանգի մուշշտակ, նույն գույնի լայնեզր գլխարկ։ Կերպարն ամբողջացնում է կանաչ փոքրիկ պայուսակը։ Գեղեցկուհի հայուհի քնքուշ շպարով է, հավաքված վարսերով։ Հրապարակմանը կից Նազենի Հովհաննիսյանը գրել է․ «Ծուռ հայելիները, Գլխարկն ու երկու դեղին կոճակները) վերելակի աչքերը։ Եթե ձյուն գա գլխարկիս, կդառնամ այլմոլորակային»։
Օրեր առաջ հրապարակված կադրերում դերասանուհին երկար վերարկու էր կրում։ Նա հավաքել էր մազերը, որպես աքսեսուար՝ խոշոր ականջօղեր ընտրել։ «Եվ ամենածանր պահին, երբ թվում է, թե հանձնվելու ես, մի անհավանական ուժ է գալիս, աներեւակայելի կամք ու ցանկություն` Հաղթելու: Այ էդտեղ հասկանում ես, որ արժի ապրել, քանի կա ցանկություն Հաղթելու»,- կադրը մեկնաբանել էր նա։