Մակրոնին տարհանել են Փարիզի թատրոնից. թատրոն են փորձել ներխուժել ցուցարարները
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին շտապ տարհանել են Փարիզի թատրոնից, քանի որ թատրոն են փորձել ներխուժել ցուցարարները, հաղորդում է Gazeta-ն:
Նշվում է, որ Մակրոնը կնոջ՝ Բրիջիթ Մակրոնի հետ այցելել է Բուֆ-դյու-Նոր թատրոն: Ցուցարարները փորձել են ներխուժել շենք եւ բղավել են կարգախոսներ՝ ի նշան կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի: Չնայած նրան, որ ցուցարարներին ցրել են, որոշում է կայացվել տարհանել նախագահին:
«Նախագահը շարունակում է իր կնոջ հետ թատրոն այցելել, ինչպես սովորաբար լինում է»,- հայտնել են ֆրանսիական լրատվամիջոցների աղբյուրները: