ԱՄՆ-ի օդանավակայաններում Չինաստանից ժամանած ուղեւորների մոտ վտանգավոր վիրուսը հայտնաբերելու համար զննման կետեր կբացվեն
ԱՄՆ-ի օդանավակայաններում Չինաստանից ժամանած ուղեւորներին կզննեն՝ պարզելու համար, թե արդյոք նրանց մոտ առկա է նոր ռեսպիրատոր վիրուսը, որը 2 մարդու մահվան եւ 45 մարդու վարակման պատճառ է դարձել, հաղորդում է Reuters-ը:
Հիվանդությունների վերահսկման եւ պրոֆիլակտիկայի կենտրոններում հայտնել են, որ զննումներ կանցկացվեն Սան Ֆրանցիսկոյի, Նյու Յորքի եւ Լոս Անջելեսի օդանավակայաններում: Կզնվեն Ուհանից ժամանակ ուղեւորները:
Օդանավակայանների առանձին տարածքներում կաշխատեն 100 մասնագետներ:
Ամերիկացի փորձագետների խոսքով՝ իրենք սպասում են նաեւ Չինաստանի սահմաններից դուրս վիրուսի վարակման մասին նորությունների, սակայն ամերիկացիների վարակման ռիսկը բավականին ցածր է: