Պենտագոնը չի ծրագրում զորքերը դուրս բերել Իրաքից
Պենտագոնը ներկա պահին չի ծրագրում զորքերը դուրս բերել Իրաքից: Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ԱՄՆ ՊՆ ղեկավարի օգնական Ջոնաթան Հոֆֆմանը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը բանակցություններ է վարում իրաքցի գործընկերների հետ: «Մենք շարունակում ենք մնալ ինքնիշխան եւ զարգացող Իրաքի բարեկամն ու գործընկերը: Այս պահին զորքերի դուրսբերում նախատեսված չէ»,- հայտարարել է Հոֆֆմանը:
Նա ակնհայտ է անվանել այն, որ Իրաքում ԱՄՆ ԶՈւ մտադրությունները բարի են:
Նա նաեւ հիշեցրել է, որ Իրաքում ամերիկյան զորքերը տեղակայված են ԻՊ-ի դեմ պայքարում ՆԱՏՕ-ին աջակցելու համար:
«ԱՄՆ-ի ուժերի անվտանգության հետ կապված մեր հույսն ու մեր նպատակը կայանում է նրանում, որ մնանք տարածաշրջանում եւ մնանք Իրաքում՝ անվտանգությունն ապահովելու եւ Իրաքը բարգավաճող երկրի վերածելու համար»,- ընդգծել է ԱՄՆ ՊՆ ղեկավարի օգնականը: