Սոբչակը Բոգոմոլովի հետ հանգստանում է 1,5 միլիոն արժողությամբ գիշերակացով առանձնատանը
Հաղորդավարուհի Քսենյա Սոբչակը եւ նրա ամուսինը՝ ռեժիսոր Կոնստանտին Բոգոմոլովը, ձնառատ Կուրշեւելում հանգստանալուց հետո ուղեւորվել են Մալդիվներ, որտեղ կանգ են առել շքեղ առանձնատանը: Դրա արժեքը մեկ օրվա համար կազմում է մեկուկես միլիոն ռուբլի, հայտնում է KP.RU-ն։
Մալդիվներում Քսենիա ազնվորեն վաստակածը ծախսում է կրկնակի ոգեւորությամբ։ Ամուսնու եւ որդու հետ Սոբչակը տեղավորվել է Soneva՝ շքեղ հինգ աստղանի հանգստավայրում:
Հեռուստահաղորդավարուհին ընտրել է մի քանի ննջասենյակով, սեփական լողավազանով եւ Պլատոնի համար ջրային զվարճանքներով առանձնատուն։ Առանձնատունն ունի նաեւ հրաշալի բակ, ջակուզի դրսում, սաունա եւ նույնիսկ մարզասրահ։ Մեկ օրվա համար նման վիլլան արժե 1,5-1,7 մլն ռուբլի։