«Սիրահարված եմ նոր սանրվածքիս»․ Անժելա Սարգսյանը՝ հմայիչ կերպարում
Դերասանուհի Անժելա Սարգսյանը, ով արդեն տեւական ժամանակ է, ինչ դստեր հետ բնակվում է Լոս Անջելեսում, իր միկրոբլոգի հետեւորդներին հաճախ ցուցադրում է իր առօրյան, դստեր հետ ժամանցը: Սոցցանցերում լինելով ակտիվ սկանդալային դերասանուհին չի դադարում ուրախացնել իր հետեւորդներին ու երկրպագուներին:
Դերասանուհին իր Instagram-ի Stories բաժնում, ուր ցանկացած ինֆրմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, նոր լուսանկար է հրապարակել: Կադրում դերասանուհին ոճային փոփոխություն է արել։ Նա նոր սանրվածքով է, իսկ հրապարակմանը կից անգլերեն լեզվով գրել է․ «Սիրահարված եմ նոր սանրվածքիս»։