Մահացել է Նյու Յորքի կենդանաբանական այգու խորհրդանիշը
Իտառ-Տասս ռուսական լրատվական գործակալությունը գրում է, որ Նյու Յորքի կենդանաբանական այգու սպիտակ արջը մահացել է: Գուս անունով արջը այգում ապրել է շուրջ 27 տարի: Արջին մոտ 20 միլիոն մարդ է այցելել: Անասնաբույժները ասում են, որ արջի մահվան պատճառը վահանագեղձում հայտնաբերված ուռուցքն է եղել: Գուսը Նյու Յորքի կենդանաբանական այգու խորհրդանիշն էր համարվում: Նա Նյու Յորք էր տեղափոխվել 1988 թ.-ին: