Եղանակը Հայաստանում հանգստյան օրերին. գիշերային սառնամանիքների սաստկացում
Առաջիկա շաբաթ օրը Սյունիքում եւ Արցախում, իսկ կիրակի օրը Հայաստանի մարզերի մեծամասնությունում սպասվում է ձյուն: Քամին՝ հարավ-արեւմտյան, 3-8 մ/վ: Անամպ եղանակի հետ կապված օդի ջերմաստիճանն առաջիկա գիշերը կնվազի 6-8 աստիճանով, իսկ հունվարի 19-ի գիշերը նույնքանով կբարձրանա:
Ինչպես հայտնում են «Հայպետհիդրոմետից», Երեւանում շաբաթ օրը սպասվում է առանց տեղումների եղանակ, կիրակի օրվա երկրորդ կեսին կանախտեսվում է թույլ ձյուն: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -8-10, վաղը ցերեկը՝ +2+4:
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ -18-23, ցերեկը՝ -2+2,
Կոտայքի լեռներում գիշերը՝ -15-20, ցերեկը՝ -2+2,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -10-12, ցերեկը՝ +1+3,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -15-20, ցերեկը՝ -2+2,
Լոռիում գիշերը՝ -13-18, ցերեկը՝ +2+5,
Տավուշում գիշերը՝ -7-12, ցերեկը՝ +3+6,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ -15-20, ցերեկը՝ -2+2,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -8-10, ցերեկը՝ +3+5,
Արարատում գիշերը՝ -10-14, ցերեկը՝ +3+5,
Արմավիրում գիշերը՝ -10-14, ցերեկը՝ +3+5,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -15-20, ցերեկը՝ -2+2,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ -10-14, ցերեկը՝ +3+5,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ -3+1, ցերեկը՝ +2+5,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -7-10, ցերեկը՝ -2+1,
Արցախում գիշերը՝ -2-7, ցերեկը՝ 0-3 (հովիտներում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +2+5):