Երթևեկության փոփոխություն՝ Երևանի Արցախ-Այվազովսկու և Արցախ-Արին-Բերդի փողոցների խաչմերուկներում
Հետիոտնային շարժի անվտանգության բարելավման եւ ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով Երեւան քաղաքի Արցախի պողոտայի Արցախ-Այվազովսկու եւ Արցախ-Արին-Բերդի փողոցների խաչմերուկների հատվածում կատարվել է երթեւեկության կազմակերպման փոփոխություն:
Փոփոխության արդյունքում Արցախի պողոտայի վերոնշյալ հատվածում երթեւեկության երկու ուղղություններով տրանսպորտային միջոցների երթեւեկության առավելագույն թույլատրելի արագությունը սահմանվել է 60կմ/ժ` նախկին 70կմ/ժ-ի փոխարեն:
Նշված հատվածում գործող արագաչափ լուսանկարահանող սարքի աշխատանքային ռեժիմում կկատարվի փոփոխություն եւ 2020թ. հունվարի 20-ից սարքը կարձանագրի 60կմ/ժ-ը գերազանցող տրանսպորտային միջոցների վարորդների իրավախախտումները:
Վարորդներին հորդորում ենք լինել ուշադիր, պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները եւ չգերազանցել երթեւեկության առավելագույն թույլատրելի արագությունը: