Մայլին Մադոննայի նման գեղեցիկ կառուցվածք ունի.
Մայլի Սայրուսը շատ է հպարտանում իր կազմվածքով և առիթը բաց չի թողնում այն ցուցադրելու: Երգչուհին այնքան է հիացած իր կազմվածքով, որ նույնիսկ չի հրաժարվի մերկ ներկայանալ հանրությանը: Աստղի մարզիչ Մերի Ուինսթոնը ասել է, որ երգչուհին ջանք չի խնայում, որպեսզի իր կազմվածքն անթերի լինի:
«Երբ նա առաջին անգամ եկել է ինձ մոտ մարզասրահ, մենք անդադար մարզվում էինք, որպեսզի երգչուհին անթերի կազմվածք ունի:Նա Մադոննայի նման գեղեցիկ կառուցվածք ունի: Մայլին հասկանում էր, որ գեղեցիկ կազմվածք հաջողակ կարիերայի գրավականներից է:
Ես հիացել եմ, թե նա ինչպես է ներկայացել MTV VMA մրցանակաբաշխությանը, ուրեմն մեր ջանքերն ապարդյուն չէին»,- ասել է Մայլիի մարզիչը: