Ադրբեջանում սկսվում է նախընտրական քարոզչությունը՝ կապված Միլի Մեջլիսի արտահերթ ընտրությունների հետ
Ադրբեջանում սկսվում է նախընտրական քարոզչությունը՝ կապված Միլի Մեջլիսի արտահերթ ընտրությունների հետ։
Ինչպես հայտնում է АPА-ն, երկրի ընտրական օրենսգրքի 75 հոդվածի համաձայն, գրանցված թեկնածուների, նրանց լիազորված եւ վստահված անձանց, քաղաքական կուսակցությունների կողմից նախընտրական քարոզչության անցկացումը պետք է սկսվի քվեարկությունից 23 օր առաջ եւ դադարեցվի քվեարկությունից 24 ժամ առաջ։
Ըստ օրացուցային պլանի, նախընտրական քարոզչությունը կսկսվի 2020թ․ հունվարի 17-ին եւ կավարտվի 2020թ․ փետրվարի 8-ին, ժամը 08։00։
Նշենք, որ Ադրբեջանի նախագահի 2019թ․ դեկտեմբերի 5-ի հրամանագրով Միլի Մեջլիսդի արտահերթ ընտրությունները նշանակված են 2020թ․ փետրվարի 9-ին։ Ավելի վաղ խորհրդարանն արձակվել էր իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության նախաձեռնությամբ։