Իբրահիմովիչի արձանից միայն ոտքերն են մնացել (Լուսանկարներ)
Շվեդիայի Մալմյո քաղաքում տեղադրված «Միլանի» 38-ամյա հարձակվող Զլատան Իբրահիմովիչի արձանից միայն ոտքերն են մնացել:
Օրեր առաջ «Մալմյոյի» ֆանատները սղոցել էին Իբրահիմովիչի արձանը և տապալել այն:
«Մալմյոյի» սան Իբրահիմովիչը նոյեմբերին դարձել էր շվեդական «Համարբյու» ակումբի համասեփականատեր։ «Մալմյոյի» ֆանատները ֆուտբոլիստի այս քայլը համարում են դավաճանություն։ Դրանից հետո արձանը հայտնվել է բարբարոսների թիրախում։