ԱՄՆ-ում երկու իրանցիներ լրտեսության համար ազատազրկման են դատապարտվել
ԱՄՆ-ում երկու իրանցիներ լրտեսության համար դատապարտվել են բանտային կալանավորման, հայտնում է ABC News-ը։
Ահմեդրեզա Մոհամմադի Դուստդարը եւ Մաջիդ Գորբանին, որոնք երկքաղաքացիություն ունեն, դատապարտվել են համապատասխանաբար 38 եւ 30 ամիսների ազատազրկման։
Մեղադրական կողմի համաձայն, տղամարդիկ լրտեսել են ամերիկյան քաղաքացիների, որոնք Իրանցի ժողովրդի մոջախեդների կազմակերպության կամ Մոջախեդին-է Խալկի անդամն են եւ իրանական կառավարության տապալման կողմնակից են։
«Մեղադրյալները, որոնք աշխատել են Իրանի համար, տեղեկատվություն են հավաքել ամերիկացիների մասին, որը նրանց կամ նրանց ընտանիքներին ահաբեկելու նպատակով կարող էին օգտագործել իրանական հատուկ ծառայությունները»,- հայտարարել է մեղադրող կողմը։