«По кайфу». Օլգա Բուզովայի նոր սիրելին երգում եւ զվարճանում է հայկական հիթի ներքո (վիդեո)
Անցած շաբաթ Օլգա Բուզովան արձակուրդ էր մեկնել Թաիլանդ իր սիրեցյալի՝ Դավիթ Մանուկյանի հետ։
Զույգը վայելում է արձակուրդը եւ կիսվում է համատեղ հանգստի տեսանյութերով ու լուսանկարներով:
Այսպես, այսօր սիրահարները զբոսնել են շքեղ զբոսանավով, որտեղ բեմադրել են պարային բաթլ։ Իհարկե հաղթել է Դավան, քանի որ նա նախկինում պարող է եղել:
Instagram-ի Stories բաժնի տեսանյութերից մեկում Դավան կատարել է Սուպեր Սաքոյի եւ Սպիտակցի Հայկոյի հանրահայտ «Մի գնա» հիթը:
«По кайфу»,- հոլովակին կից գրել է Դավան՝ նշելով ռեփերին։