Ոճային ու նուրբ. Սիրուշոյի լուսանկարը
Երգչուհին նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։
Instagram-յան էջում հրապարակված լուսանկարը կադր է Սիրոշոյի ու Սեպուհ Սիմոնեանի նոր՝ «Have You Ever Hurt Somebody» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակից։ Երգչուհին երկար, դեղին զգեստ է կրում, որը համադրել է ոճային գոտու հետ։ Նա արձակել է մազերը, նուրբ շպարով է, իսկ կերպարն ամբողջացնում է գլխազարդը։ ««Vuy aman»-ից մինչեւ «Have You Ever Hurt Somebody»»,- լուսանկարը մակագրել է նա։