Լոռու Ուրասար գյուղի բնակիչները պահանջում են իրենց գյուղապետի հրաժարականը. ժամանել է Ստեփանավանի համայնքապետը
Լոռու մարզի Ստեփանավան խոշորացված համայնքի Ուրասար գյուղի բնակիչները պահանջում են վարչական ղեկավարի հրաժարականը:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, բողոքի ցույցին ներկա է նաեւ Ստեփանավան խոշորացված համայնքի ղեկավար Միքայել Ղարաքեշիշյանը, ով վարչական ղեկավարին առաջարկել է հրաժարականի դիմում ներկայացնել՝ քաղաքացիների դժգոհությունները հիմնավոր համարելու պատճառով: