Հայաստանում տեղի է ունեցել Բաքվում հայերի ջարդերի մասին ադրբեջանցի գրողի գրքի շնորհանդեսը
Հայաստանում հունվարի 16-ին տեղի է ունեցել տարագրման մեջ գտնվող ադրբեջանցի գրող եւ լրագրող Զեյնալ Իբրահիմովի «35 նամակ որդուս» գրքի շնորհանդեսը։
Հեղինակն իր գրքում նկարագրում է Հեյդար Ալիեւի դերը Ադրբեջանում 1988-1993 թվականների իրադարձություններում՝ սկսած հայ-ադրբեջանական հակամարտության սաղմնավորումից եւ վերջացրած նրա իշխանության գալով։ Գրքում ներկայացված են նաեւ Բաքվում 1990 թվականի հունվարին տեղի ունեցած հայկական ջարդերի տեսարաններ, ինչպես նաեւ բացահայտվում է Խոջալու քաղաքում ողբերգական իրադարձությունների ենթատեքստը։
«Իրավական կամայականության դեմ» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն, Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը նշեց, որ հեղինակն իր հարցազրույցում ընդգծել է, որ եղել է ակդ իրադարձությունների ականատեսը։ Ըստ Ալավերդյանի՝ Իբրահիմովը ափսոսանք է հայտնել այն առնչությամբ, որ մինչեւ այժմ ոչ ոք չի ընդունել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության շարունակումը։
Հիշեցնենք, որ 1990 թվականի հունվարի 13-19-ին Բաքվում տեղի են ունեցել քաղաքի հայ բնակչության զանգվածային ջարդեր, որոնք հանգեցրել են նրա վտարմանը։