Մսավաճառները ցույց են անում Կառավարության դիմաց (Տեսանյութ)
Այսօր մսավաճառները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության առջև, նրանք բողոքում են, որ պետք է տանել անասունը սպանդանոցներ, բայց ինչպես կենդանի կատաղած ցոլին տանել հասցնել սպանդանոց:
Մսավաճառները պնդում են, որ օրենք գրողները չեն եկել գյուղ, չեն տեսել, թե ինչպես է այդ ամենն արվում, եթե գային, խոսեին գյուղացու հետ, ամեն բան այլ կերպ կլիներ:
«Միսը մորթելուց առաջ անասունը պետք է հանգիստ լինի, եթե մենք կատաղած անասունին տեղափոխենք մի կետից մյուս կետը՝ այսինքն՝ սպանդանոց, նա ֆուրգոնում իրան պատեպատ ա տալու, ու կապտած ա լինելու, միսը մեր ախպոր կուրտկի գույն ա լինելու, ով կառնի մեզնից էդ անորակ միսը»,- բորբոքվում է բողոքողներից մեկը:
Մսավաճառները պնդում են, սպանդանոցների վերաբերյալ օրենքն ընդունելուց առաջ պետք է ամեն համայնքում կառուցեին մեկական սպանդանոց, որ գյուղացին գոնե առանց կրկնակի ծախսերի տեղափոխեր այն և կատարեր օրենքի պահանջը:
Բողոքողներից մեկն էլ ասաց, որ ավելի ճիշտ կլիներ կոմպետենտ անասնաբույժներ ունենալ ամեն մի համայնքում, և մորթ անելուց առաջ թող անասնաբույժը գա, եզրակացություն տա, որ անասունը առողջ է, և թղթով, թույլտվությամբ գյուղացիները մորթեն:
Մանրամասն՝ տեսանյութում: