Թուրք տղամարդը հպարտանում է իր 1.5 մետրանոց բեղերով (Տեսանյութ)
Էրզրումի Խորասանի շրջանում ապրող 76–ամյա Հաջը Քըրբաջը հպարտանում է, որ Թուրքիայում ամենաերկար բեղերն ինքն ունի։
Թուրքական Artigercek կայքի հետ զրույցում Հաջը Քըրբաջը նշել է, որ իր մրցակիցներն արդեն մահացել են եւ ինքն է արդեն ամենաերկար բեղեր ունեցողը Թուրքիայում։
Նա նշել է, որ իր հետ լուսանկարվելու համար հերթեր են լինում եւ օրական մոտ 100 հոգի գալիս է իր հետ լուսանկարվելու։