Թրամփը հուսով է, որ Սենատում լիակատար արդարացման կհասնի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ոչ մի վատ բան չի արել։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ստեֆանի Գրիշեմը։
«Նա հուսով է, որ Սենատում կստանա պատշաճ իրավական գործընթացի իրավունք, ինչը մերժել են Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին եւ դեմոկրատները։ Ես սպասում է, որ լիովին կարդարացվի»,- հավելել է նա։
Հիշեցնենք, որ նախկինում Նենսի Փելոսին անվանել էր Թրամփի ինփիչմենթի շրջանակներում յոթ մեղադրողների թեկնածությունները։ Ցուցակի մեջ են ՆՊ հետախուզության հարցերով հատուկ հանձնաժողովի նախագահ Ջերալդ Նադլերը, վարչական հարցերով հանձնաժողովի նախագահ Զոի Լոֆգրենը, ինչպես նաեւ կոնգրեսականներ Խակիմ Ջեֆրիսը, Վալ Դեմինգսը, Ջեյսոն Քրոուն եւ Սիլվիա Գարսիան։ Այս օրենսդիրները Թրամփի հանդեպ մեղադրական եզրակացության բանաձեւը Սենատին փոխանցելու դեպքում լիազորված կլինեն ստորին պալատը ներկայացնել վերին պալատում դատական գործընթացի ժամանակ։