Գեղեցկուհի Բելլա Հադիդը Burberry-ի թափանցիկ զգեստով մերկացրել է մարմինը
Ամերիկացի սուպերմոդել Բելլա Հադիդը երկրպագուներին զարմացրել է գայթակղիչ լուսանկարներով։ Աստղն Instagram-ում հրապարակել է լուսանկարներ, որոնցում պատկերված է արծաթափայլ թափանցիկ բոդիով, որը զարդարված է քարերով ու փայլերով: Բելլան արձակել է մազերը եւ հանդուգն դիմահարդարում արել։
Արտասովոր հանդերձանքը Burberry-ի կրեատիվ տնօրեն Ռիկարդո Տիշիից էր։ Էրոտիկ լուսանկարին կից մեկնաբանություններում մանեկենուհին նշել է նորաձեւության տան ստեղծագործական տնօրենին: Ակնհայտ է, որ այս կերպ հայտնի մոդելն իր երախտագիտությունն է հայտնել նրան ոճային իրի համար։
Բելայի երկրպագուները հիացմունքով են գնահատել նրա էպատաժային կերպարը: Չնայած հայտնի աստղի համբավին, Հադիդը կարողացել է զարմացնել նրանց համարձակ հանդերձանքի ընտրությամբ։