«Մեր ոլորտի 90 %-ը զբաղեցնում է բիզնեսը, իսկ տաղանդը՝ միայն 10 %-ը». Փիթբուլը նշում է ծննդյան 39-ամյակը
Կուբական ծագում ունեցող ամերիկացի հայտնի ռեփեր, երաժիշտ եւ պրոդյուսեր Փիթբուլն այսօր՝ հունվարի 15-ին, նշում է ծննդյան 39-ամյակը:
Իր կարիերան ռեփերը սկսել է 2000-ականների սկզբներին եւ մինչ այժմ հասցրել համագործակցել համաշխարհային ճանաչում ունեցող այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են՝ Ջենիֆեր Լոպեսը, Բրիթնի Սփիրսը, Էնրիկե Իգլեսիասը, Մարկ Էնթոնին, Պրիյանկա Չոպրան, Քրիստինա Ագիլերան եւ այլք: Երաժիշտը մասնակցել է ամենահայտնի հիթերի ստեղծմանը, որոնցից են՝ Scream and Shout, Bad, Papi, Gasolina, Diamonds, Tonight I'm Loving You, Video Phone եւ այլն:
Առաջարկում ենք դրանցից մի քանիսը վերհիշել՝ ընթերցելով Փիթբուլի հայտնի մտքերից որոշ մեջբերումներ:
«Իմ կյանքում տեղի ունեցած ցանկացած բացասական բան ես վերցնում եմ ու այն դարձնում դրական ինձ համար»:
«Լինում է, որ ելույթ եմ ունենում Լոս Անջելեսում, որտեղ իմ հանդիսատեսը հիմնականում լատինամերկացիներն են, մեկ ուրիշ օր էլ Ֆրեզնոյում եմ երգում, որտեղ ինձ գալիս են լսելու սեւամորթները: Կարծում եմ՝ հենց սա է երաժշտության ամենագեղեցիկ կողմը»:
«Ես այլեւս արտիստն չեմ. ես բիզնեսմեն եմ»:
«Մեր ոլորտի 90 %-ը զբաղեցնում է բիզնեսը, իսկ տաղանդը՝ միայն 10 %-ը»:
«Հենց բեմի վրա շարժվող բան եմ տեսնում, միանգամից կառչում եմ դրանից»:
«Ես ստեղծում եմ երաժշտություն, որը չունի սահմաններ»:
«Իմ միակ սեփականատերը կյանքն է, ու հենց նրա համար եմ ես պայքարում»:
«Ամեն անգամ, երբ ձեռք եմ բերում նոր հանդիսատես, հասկանում եմ, որ մի բան ճիշտ եմ արել»:
«Ես մեկն եմ, ով հաճույք է ստանում կյանքի ամեն մի պահից եւ ամեն առավոտ արթնանում է էներգիայի մեծ պաշարով»:
«Ես շատ եմ աշխատում, բայց նույքան շատ էլ խաղում եմ»:
Լուսանկարը՝ Facebook-ից