Թեհրանում Շվեյցարիայի դեսպանատան մոտ զինվորական վետերանները Սոլեյմանիի սպանության դեմ բողոքի ակցիա են իրականացրել
Իրանա-իրաքյան պատերազմի վետերանները հավաքվել են Թեհրանում Շվեյցարիայի դեսպանատան մոտ, որը ԻԻՀ-ում ներկայացնում է ԱՄՆ շահերը, որպեսզի իրենց բողոքը հայտնեն Բաղդադում ԱՄՆ ՌՕՈւ ավիահարվածի հետեւանքով գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության առիթով, տեղեկացնում է Mehr-ը։
Ցուցարարները ունեին պաստառներ, որոնք բողոք էին արտահայտում Սոլեյմանիի սպանության դեմ։ Ինչպես նաեւ աջակցություն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ)։
Հիշեցնենք, որ հունվարի 3-ին ԱՄՆ ՌՕՈւ հարվածի հետեւանքով Բաղդադի օդանավակայանից ոչ հեռու սպանվեց իրանցի լեգենդար գեներալ Ղասեմ Սոլեյմանին։ Նախագահ Դոնալդ Թրամփը, որը հրամայել էր սպանել Սոլեյմանիին, ասել էր, որ վերջինը պատրաստ էր սպանել ամերիկացիներին տարածաշրջանում, ընդհուպ մինչեւ ամերիկյան դեսպանությունները պայթեցնելը։ Ի պատասխան՝ Թեհրանը հունվարի 8-ի գիշերը հրթիռակոծեց Իրաքում երկու ռազմակայան, որոնք օգտագործում էին ամերիկացի զինվորականները։