G20-ի հայտնվելը վկայությունն է այն բանի, որ «Մեծ յոթնյակն» այլեւս այն դերը չի խաղում, ինչ նախկինում. Լավրով
«Մեծ քսանյակի» հայտնվելը վկայությունն է այն բանի, որ «Մեծ յոթնյակն» այլեւս ի վիճակի չէ լուծելու կարեւոր հարցեր։ Այս մասին չորեքշաբթի ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով «Ռայսինի երկխոսություն» միջազգային համաժողովում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«G20-ի ստեղծումը ընդունումն է այն բանի, որ G7-ն այլեւս չի կարող նշանակալի խնդիրների վերաբերյալ որոշումներ կայացնել,- նշել է նա։- «Մեծ քսանյակը» ներառում է ե՛ւ «Մեծ յոթնյակը», ե՛ւ ԲՐԻԿՍ երկրներն ու նրան շատ հարցերում աջակցող երկրները։ Դա աշխատունակ կազմակերպություն է, հատկապես այն իրավիճակում, երբ զարգացող երկրները դժգոհ են ՄԱԿ Անվտանգության խորհրդի բարեփոխման առաջընթացի բացակայությունից»։