Հայաստանում դեռեւս լուծված չէ պատմամշակութային հուշարձանների պահպանման խնդիրը. գիտնական
Հայաստանում դեռեւս լուծված չէ պատմամշակութային հուշարձանների պահպանման հարցը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հունվարի 15-ին ասաց Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը։
Նրա խոսքով՝ դա ամենից շատ վերաբերում է խոշոր ներդրումային նախագծերի իրականացման դեպքերին, որոնց ժամանակ կարեւոր է խորհրդակցել հնագետների հետ, քանի որ գրեթե միշտ կա արժեքավոր գտածոյի հանդիպելու հավանականություն։ «Պետք է կատարել օրենսդրական փոփոխություններ։ Կարեւոր է նաեւ փոխել հասարակության ընկալումը երկրի պատմական ժառանգության նկատմամբ»,- նշել է Ավետիսյանը։
Նա ավելացրել է, որ նախկին իշխանությունների օրոք փորձել են ինչ-որ լուծում գտնել եւ դադարեցնել գերեզմանատների աճն այն տարածքներում, որտեղ ժամանակին պեղումներ են կատարվել եւ հնագիտական հայտնագործություններ արվել։
ԳՀԻ տնօրենը նշել է նաեւ հնագիտական պարկերի ստեղծման կարեւորությունը, ինչը թույլ կտա ավելի շատ զբոսաշրջիկներ բերել Հայաստան։
Անդրադառնալով ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտին՝ գիտնականն ընդգծել է, որ ամենագլխավոր խնդիրը մնում են շինությունների անբավարար պայմանները։ «Այդ հարցը նույնպես դեռ լուծված չէ»,- ամփոփել է նա։