Կրակ կարողացել են ստանալ դեռևս նեանդերթալցիների ժամանակներից. գիտնական
2019 թվականին Հրազդանի կիրճում անցկացված պեղումների վերլուծության արդյունքում ենթադրություն է կատարվել այն մասին, որ կրակ կարողացել են ստանալ դեռեւս նեանդերթալցիների ժամանակներից: Այս մասին հունվարի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը:
Նրա խոսքով՝ սա կարող է ունենալ գիտական լուրջ նշանակություն, քանի որ ընդունված է համարել, որ կրակի ստացումը վերաբերում է ժամանակակից մարդու ժամանակաշրջանին: «2019 թվականին աշխատանքի մյուս կարեւոր արդյունքը դարձավ Արտաշատում Հռոմեական կայսրության ժամանակաշրջանի (մ.թ. 117 թվական) ակվեդուկի գտածոն, որը կապված էր քաղաքի ջրամատակարարման համակարգի հետ»,- նշեց նա:
Ավետիսյանը հավելեց, որ 2020 թվականին նախատեսվում է իրականացնել եւս 20-25 ծրագիր: