Նիկոլ Փաշինյանը «Նաիրի» բուժկենտրոնում հետազոտվել է. «Փաստինֆո»
«Փաստինֆո»-ի ունեցած տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Նաիրի» բժշկական կենտրոնում որոշակի բժշկական հետազոտություններ է անցել:
Տեղեկությունը փորձեցինք ճշտել կառավարությունից։
Վարչապետ աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն պետի պաշտոնակատար Արմեն Խաչատրյանը հարցմանն ի պատասխան ասաց, որ նման տեղեկություն չունի, ապա խոստացավ ինֆորմացիան ճշտելուց հետո տեղեկացնեք։
Մեր տեղեկություններով՝ Փաշինյանը բուժզննում է անցել նախօրեին։