Դավիթ Մանուկյանն ակնարկում է Բուզովայի հետ ամուսնությունը
Ռուսաստանում հայտնի բլոգեր Դավիթ Մանուկյանը, որը սիրավեպ ունի երգչուհի ու հաղորդավարուհի Օլգա Բուզովայի հետ, նրա հետեւորդներին ակնարկել է մոտալուտ հարսանիքի մասին։ Նա մեկնաբանել է տեսանյութը, որը հրապարակվել է Օլգայի կողմից. կադրերում նա ծաղիկներ է նվիրում սիրելիին։
Մանուկյանը դիմել է Ramil կեղծանվամբ հանդես եկող ռեփեր ընկերոջը. «Եղբայր, մեր հարսանիքին դու ես ելույթ ունենալու, դու հասկացար»։ Օլգա Բուզովայի երկրպագուները ոգեւորվել են եւ այդ մեկնաբանությունն ընկալել որպես ակնարկ սպասվող հարսանիքի մասին։
Առավել եւս որ երգչուհին վերջերս հանրային կերպով խոստովանել էր Մանուկյանի հանդեպ զգացմունքները։ Օլգան սենսացիոն հայտարարությունն արել է «План Б» շոուի եզրափակչում, որի ընթացքում նաեւ մանրամասներ է հայտնել սիրելի տղամարդու հետ հարաբերությունների մասին։ Պարզվում է՝ Օլգան ու Դավիթն արդեն վաղուց ապրում են վարձակալված բնակարանում, սակայն շուտով ծրագրում են տեղափոխվել բնական, որը երգչուհուն կողմից գնվել է Մոսկվայի կենտրոնում։