«Բարսելոնայի» գլխավոր մարզիչը շախմատի երկրպագու է. ՖԻԴԵ-ն շնորհավորել է նրան (Լուսանկարներ)
Շախմատի միջազգային ֆեդերացիան շնորհավորել է Կիկե Սետիենին՝ կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
«Շնորհավորում ենք Կիկե Սետիենին «Բարսելոնայի» գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Սետիենը շախմատի մեծ սիրահար է, իսկ ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում նա ունի 2055 միավոր:
«Շախմատը խաղ է, որն օգնեց ինձ ավելի լավ ու խորը հասկանալ ֆուտբոլը: Մինչև շախմատ խաղալը ես ֆուտբոլին այլ կերպ էի վերաբերվում»»,- ասված է ՖԻԴԵ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակել է 61-ամյա իսպանացի Կիկե Սետիենին, որը փոխարինել է Էռնեստո Վալվերդեին։ Սետիենը կնքել է 2,5 տարվա պայմանագիր:
Լուսանկարները` այստեղ :