Երևանի կենտրոնում բախվել են «Յաշիկն» ու «ԳԱԶ 2410»-ը. կա վիրավոր. «ԳԱԶ 2410»-ի վարորդը եղել է խմած (Լուսանկարներ)
Երեւանում, հունվարի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 23:15-ի սահմաններում Բաղրամյան պողոտա-Դեմիրճյան փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ, 43-ամյա Սուրեն Ա.-ի վարած Mercedes G 550 մակնիշի 10 PD 100 համարանիշի և Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի բնակիչ, 36-ամյա Արմեն Հ.-ի վարած «ԳԱԶ 2410» մակնիշի 34 OR 196 համարանիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով ГАЗ 2410-ի ուղևոր, վարորդի համագյուղացի, 36-ամյա Կարեն Խ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է՝ «ՎԱԶ 2410»-ի վարորդը եղել է ոչ սթափ (խմածության ամենաբարձր աստիճանի), իսկ «Յաշիկի» վարորդը՝ սթափ: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվեցին Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: