Ջասթին Բիբերին ձերբակալել են
Կալիֆորնիայի ոստիկանները ձերբակալել են 19-ամյա երգիչ Ջասթին Բիբերին՝ առանց վարորդական իրավունք ունենալու մեքենան վարելու համար:
Ճանապարհային ոստիկանները կանգնեցրել են «Ֆերարի» մակնիշի մեքենան, որը վարում էր Բիբերը, այն բանից հետո, երբ նա խախտել է երթևեկության կանոնները:
Ավելի ուշ՝ նրանք պարզել են, որ Կալիֆորնիայում վարորդական վկայական չուներ: Բիբերը իր նոր բնակարան է տեղափոխվել հուլիսի վերջին:
Ըստ նահանգի կանոնների՝ նա պետք է Կալիֆորնիա տեղափոխվելուց հետո՝ 10 օրվա ընթացքում, վարորդական վկայական ձեռք բերեր: